Եվրոստրոյ

Ստեղծում ենք ապագան՝ ամուր հիմքերով։


ԵՎՐՈՍՏՐՈՅ
ՍՊԸ-ն գործում է 2010 թվականից։ Համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ ընկերությունը դարձել է Արցախի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից մեկը՝ պահպանելով առաջատարի իր դիրքերը տարիներ շարունակ։ Ընկերությունը իրականացրել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ՝ համագործակցելով ինչպես Արցախի Հանրապետության պետական մարմինների, այնպես էլ Տաշիր Բարեգործական և Հայաստան Համահայկական Հիմնադրամների, Արցախի ներդրումային հիմնադրամի, ԱՀ պաշտպանության բանակի հետ: Կարևորելով աշխատանքների կատարման որակը՝ ընկերությունը շինարարության ընթացքում օգտագործում է բացառապես բարձրորակ շինանյութ: Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում և փորձ ունեցող մասնագետների կողմից:


Մենք կառուցում ենք ավելին, քան պարզապես շենքեր՝ մենք ստեղծում ենք ապագա, որտեղ յուրաքանչյուր մանրուք հաշվի է առնվում, յուրաքանչյուր նախագիծ իրականություն է դառնում՝ գաղափարների կատարյալ իրականացմամբ: