Եվրոստրոյ ՍՊԸ-ն գործում է 2010 թվականից։
Համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ ընկերությունը դարձել է Արցախի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից մեկը՝ պահպանելով առաջատարի իր դիրքերը տարիներ շարունակ։
Ընկերությունը իրականացրել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ՝ համագործակցելով ինչպես Արցախի Հանրապետության պետական մարմինների, այնպես էլ Տաշիր Բարեգործական և Հայաստան Համահայկական Հիմնադրամների, Արցախի ներդրումային հիմնադրամի, ԱՀ պաշտպանության բանակի հետ:
Կարևորելով աշխատանքների կատարման որակը՝ ընկերությունը շինարարության ընթացքում օգտագործում է բացառապես բարձրորակ շինանյութ: Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում և փորձ ունեցող մասնագետների կողմից:
Բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ Ստեփանակերտ քաղաքում մեկնարկվել էր բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շինարարություն: Թաղամասը առանձնանում էր իր ժամանակակից ճարտարապետական ոճով և կոնստրուկտիվ լուծումներով:
Ներառում է 4 մասնաշենք, որոնք առանձնանում են իրենց նորարարական հարկային կառուցվածքով։
Թաղամասը սեյսմակայուն է՝ 9 բալ և ավել սեյսմիկ տատանումների համար։
Հարմարավետ բակ և բացօթյա ավտոկայանատեղի, ապահովելով բնակիչների կյանքի բարձր որակը ։
Տաշիր բարեգործական և Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ Ստեփանակերտում մեկնարկվել է երիտասարդական կենտրոնի կառուցում:
Այն առանձնանում է իր յուրահատկությամբ՝ համախմբելով տարբեր տեսակի հաստատություններ մեկ տանիքի տակ։ Կենտրոնում ներառված են գրադարան-խանութ, ցուցասրահ, սննդի կետեր, բազմաֆունկցիոնալ սպորտային դահլիճ, սանհանգույցներ, կինոդահլիճ, ունիվերսալ դահլիճ, սպորտ-բար, բոուլինգ և ադմինիստրատիվ սենյակներ։ Կենտրոնում նախատեսվում է անցկացնել ցուցահանդեսներ, կինոդիտումներ, մարզամշակութային և այլ բազմաբնույթ միջոցառումներ։
Ավերածությունները շատ մեծ էին՝ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 190 կառույց: Եվրոստրոյ ընկերությունը ստանձնեց Թալիշի վերականգնման աշխատանքները, նպատակ ունենալով վերականգնել համայնքի բնականոն կյանքը։
Նոր խմելու ջրի, ինչպես նաև կոյուղու համակարգի կառուցում
համայնքային կենտրոնի կառուցում
Իվանյան համայնքի տարածքում գտնվող բնակելի թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնում էր Եվրոստրոյ ընկերությունը:
Հայաստան համահայկական հիմնադրամը, իր աշխարհասփյուռ նվիրատուների և գործընկերների աջակցությամբ, շարունակաբար նպաստում էր Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը և հետպատերազմյան իրավիճակից դուրս գալուն: Հաշվի առնելով Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման հրատապությունը, հիմնադրամը ստանձնեց բազմակողմանի վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացումը, որոնք կենտրոնացած են տեղահանված ընտանիքների խնդիրների լուծման վրա: Տեղահանված ընտանիքների վերադարձը Արցախ՝ ապահովելու նպատակով, հիմնադրամը սկսել է մի շարք բնակարանաշինական ծրագրեր, ներառելով նաև Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում նոր բնակելի թաղամասի կառուցումը: